Background Image


ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Background Image
ՀԻՄՆԱԿԱՆ ՃՅՈՒՂ

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

Բնակելի համալիրների, առևտրի կենտրոնների և բնակավայրերի էներգետիկ համակարգերի կառուցում և տեղադրում:

Background Image
ՀԻՄՆԱԿԱՆ ՃՅՈՒՂ

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ

Արևային էլեկտրակայանների նախագծում տարբեր նպատակներով` նախնական նախագծման մոդելավորմամբ և իրագործելիության ուսումնասիրություններով:

“ELITE CONSTRUCTION”

Բազմաթիվ ընկերությունների համար տարածաշրջանի էլեկտրաէներգիայի բաշխման որակավորված կապալառու՝ իրականացված ծրագրերի արդյունավետության և որակի շնորհիվ:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԷԼԻՏ ՔՆՍԹՐԱՔՇՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013-ի ապրիլին: Ընկերությունն իրականացնում է արդյունաբերական էներգետիկ օբյեկտների, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների նախագծում, կառուցում և տեղադրում, ինչպես նաև արդյունաբերական շենքերի և շինությունների` տերմինալների, նավահանգիստների, լոգիստիկ համալիրների կառուցում: Հիմնական գործունեությունը խոշոր էներգետիկ և արդյունաբերական օբյեկտների շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների համապարփակ իրականացումն է (ՆՀԱ, ՇՄԱ, շահագործման հանձնում, սարքավորումների մատակարարում): Ընկերությունում աշխատում են փորձառու և որակյալ դիզայներներ, շինարարներ, էլեկտրական տեղադրողներ, աշխատանքային արտադրողներ, որոնք երկար տարիների փորձ ունեն էներգետիկ օբյեկտների կառուցման գործում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Օդային 0,4կվ և 6-10կվ գծերի կառուցում

Ստորգետնյա մալուխային գծերի կառուցում

Ուժային տրանսֆորմատորների տեղադրում և ընթացիկ սպասարկում

Տրանսֆորմատորային ենթակայանների կառուցում

Ավտոմատիկայի սխեմաների մշակում

Փաստաթղթերի մշակում և նախագծում

Փողոցային լուսավորություն

Մոնտաժային աշխատանքներ

ՄԵՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ

Ճարտարագիտական բաժին

Բաժինը կատարում է 0․4/6/10կՎ տրասֆորմատորային ենթակայանների, օդային ցանցերի, մալուխային գծերի, բազմաբնակարանային և բազմաֆունկցիանալ շենքերի արտաքին և ներքին լուսավորության հաշվարկ և նախագծում, հողանցման և շանթապաշտպանության հաշվարկ և նախագծում:

Էլեկտրահաղորդման գծերի բաժին

Բաժինը զբաղվում է բարձր՝ 110կՎ,220կՎ և միջին՝ 10կՎ,35կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի նախագծմամբ՝ օգտագործելով AutoCad 2017, AutoCad Civil 3D ծրագրեը։ Իրականացնում է նաև հաղորդալարերի և հիմքերի հաշվարկներ։

Ենթակայանների բաժին

Բաժինը կատարում է 35-220կՎ ենթակայանների նախագծում, սխեմաների մշակում և նախագծում, սարքավորումների ընտրություն և բաշխում, ենթակայանների կառավարման կենտրոնի և 6/10կՎ փակ բաշխիչ սարքավորումների էլեկտրամատակարարման նախագծում։

Ռելեական պաշտպանության բաժին

Բաժինը զբաղվում է ինչպես համակարգաստեղծ, այնպես էլ միակողմանի սնուցումով ենթակայանների և օդային գծերի ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նախագծման աշխատանքներով:

Շինարարական բաժին

Բաժինը կատարում է 35-220 կՎ և 6/10 կՎ ենթակայանների, բնակելի և հասարակական շենքերի, արդյունաբերական շենքերի նախագծում և վերակառուցում, ինժեներական կառուցվածքների նախագծում։

Գեոդեզիական բաժին

Բաժինը կատարում է գեոդեզիական աշխատանքներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ դաշտային չափագրում, հանույթագրում, քարտեզագրում, կադաստրային աշխատանքներ, նշահարման աշխատանքներ։ Կատարված աշխատանքները թվայնացվում ArcGIS, CIVIL3D, AutoCAD, Geonics, Global Mapper ծրագրային փաթեթներում։

Երկրաբանական բաժին

Բաժինը կատարում է բնակելի շենքերի, ենթակայանների, ճանապարհների և օդային գծերի ուղեգծերի և այլ շինությունների հիմքերի համար ինժեներաերկրաբանական հետազննման աշխատանքներ։

Նախահաշվային բաժին

Բաժինը կատարում է շինարարական, էլեկտրական (0,4կՎ 0,22կՎ, բարձրավոլտ գծերի, ՏԵ-ների), ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նախագծերի նախահաշվում։ Աշխատում է ArmEstimate, Grand Smeta, Excel, 1C ծրագրերով։

ՏՏ բաժին

Բաժնի գործունեության նպատակն է աշխատանքային գործընթացն ապահովելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, սերվերների, համակարգչային սարքավորումների, տեղային և ինտերնետ ցանցի սպասարկումն ու արդիականացումը, ինչպես նաև տեղեկատվական և վեբ տեխնոլոգիաների զարգացումն ու սպասարկումը:

Background Image

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

>260
ԱՎԱՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ
>700
ԳՈՀՈՒՆԱԿ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
>30
ԽՈՇՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
0
ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Background Image